Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության հաղորդագրության համաձայն` ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքին մասնակցել է 4000-4500 մարդ: Հանրահավաքին ներկա «Երկիր»-ի թղթակիցը դեռ երեկ նշել էր, որ հանրահավաքի մասնակիցների թիվը մոտ 3000 է:
Ուշագրավ է, որ նախավերջին հանրահավաքի ժամանակ էլ ոստիկանությունը ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցների թիվը նշել էր 5000: Բայց անգամ աչքաչափ չունեցող մարդու համար հասկանալի է, որ երեկվա եւ նախավերջին հանրահավաքի միջեւ տարբերությունը չէր կարող լիներ 500 մարդ, քանի որ հանրահավաքից հանրահավաք օպերայի մի հատվածից ամբիոնին մոտենալն առավել հեշտ է դառնում, մարդկանց միջեւ տարածությունն ավելի ու ավելի է մեծանում:
Թեեւ մամուլի ասուլիսների ժամանակ լրագրողները ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին փորձում են համոզել, որ հանրահավաքները շարունակ սակավամարդ են դառնում, միեւնույն է, Զուրաբյանը շարունակում է նեղանալ, թե «անգամ հաշվել չիմացող ոստիկաններն են ընդունում, որ հանրահավաքները մարդաշատ են: Այդ ինչպե՞ս է, որ դուք չեք տեսնում»:
Երեկվա հանրահավաքի պատկերն ու ոստիկանության ներկայացրած այսօրվա տվյալներն, իրոք, ապացուցում են, որ ոստիկանները հաշվել չգիտեն, կամ...