Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
NASA-ի «Կեպլեր» տիեզերական հեռադիտակը 136 օրվա ընթացքում հայտնաբերել է 1235 էկզոմոլորակ: Ընդ որում` ուսումնասիրությունն իրականացվել է մեր գալակտիկայի համեմատաբար փոքր հատվածում` Ծիր Կաթինում. գրում է ТСН-ը:
Գիտնականների կարծիքով` 1235 մոլորակներից 54-ը գտնվում են, այսպես կոչված, կյանքի գոտում, այսինքն` հարմար տեղ են զբաղեցրել իր աստղերի մոտ, ինչպես մեր Երկիրը: Մոլորակների ոչ միայն դիրքի, այլեւ չափերի մասին ստացված տվյալները հնարավորություն են տվել վիճակագրական եզրահանգումներ կատարել, նաեւ` ստեղծել համակարգչային մոդել, որի միջոցով կարելի է հաշվել, թե քանի՞ աշխարհ է «բնակեցված»: Հաշվարկների համաձայն` մեր գալակտիկայի աստղերի 1,2 տոկոսը պետք է ունենան «կյանքով» մոլորակներ:
«Եթե հաշվի առնենք, որ Ծիր Կաթինում մոտ 100 մլրդ աստղ կա, ուրեմն մոլորակներն էլ, որտեղ կյանքը հնարավոր է, միլիարդից ավելի կլինեն»,- չեն բացառում գիտնականները: