| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանական «Ազադլըգ» թերթի աշխատակից և «Ադրբեջանական ժամ» ինտերնետային ծրագրի հաղորդավար Սեյմուր Խազին մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար և ազատազրկվել 5 տարով. հայտնում է contact.az-ը:
Նույն գործով մեկ այլ մեղադրյալ` Մագերամ Հասանովը, որը Խազիին կռվի էր դրդել, ընդամենը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել:
Լրագրողի փաստաբան Ադըլ Իսմայլովը իր ամփոփիչ խոսքում նշել է, որ եթե լրագրողը չարդարացվի, դա կնշանակի, որ լրագրողին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով՝ որպես իշխանությանը քննադատող ակտիվիստի:
«Իմ պապերին բռնաճնշել են 1937 թվականին: Այժմ մեզ ճնշում է համակարգը, որն ստեղծվել է Ազգային անվտանգության բյուրոյի գեներալ Հեյդար Ալիևի կողմից: Մեր պայքարը ոչ թե պայքար է իշխանության և ընդդիմության, այլ բարու ու չարի միջև: Պետությունը հիմնվում է իրավունքի ու արդարության վրա, և մենք կվերականգնենք Ադրբեջան պետությունը»,- ասել է Խազին: