|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Քրիստոֆեր Չեյնի անունով հաքերը, ով կոտրել էր հոլիվուդյան աստղերի էլեկտրոնային փոստերը, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել. հայտնում է France-Presse-ը: Նա նաև պարտավոր է 76 հազար դոլարի տուգանք վճարել:
Ընդհանուր առմամբ` Չեյնիին մեղադրանք էր ներկայացվել 26 կետով, նա պետք է բանտում անցկացներ 121 տարի, սակայն Չեյնին խոստովանել էր իր մեղքը և համաձայնել համագործակցել իրավապահ մարմինների հետ, այդ իսկ պատճառով նրա պատիժը հնարավորինս մեղմացել է:
Չեյնիի գողացած անձնական տվյալները, այդ թվում` լուսանկարներ, հայտնվել էին համացանցում: Նրա զոհն էին դարձել մոտ 50 հոգի, այդ թվում` Սքարլեթ Յոհանսոնը, Միլա Կունիսը և Քրիստինա Ագիլերան: