Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է:
Դերասանը ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որից հետո ընդունվել է Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Արա Գեղեցիկը և այլն)։ 1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։
1985–1988թթ. Խորեն Աբրահամյանը Գյումրի պետական թատրոնի դերասան էր ու միաժամանակ գլխավոր ռեժիսորը:
Խորեն Աբրահամյանի թատերական լավագույն դերերից են Ռուստամը (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմենը (Գ.Բորյանի «Կամրջի վրա»), Արամը (Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արան (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կորիոլանը (Վ.Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյանը (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։
Աբրահամյանը նաեւ կինոյում է մեծ հաջողությունների հասել` ներկայանալով մի շարք դերերում` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.) և այլն: Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։
Դերասանը կյանքից հեռացավ 2004-ի դեկտեմբերի 10-ին` 74 տարեկան հասակում: