Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
1930թ. ապրիլի 1-ին ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական դերասան եւ ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
Օրերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր Խ. Աբրահամյանի 80-ամյակին:
Դերասանը ծնվել է Երեւանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական բաժինն ավարտել է 1951թ. եւ ընդունվել Գ. Սունդուկյանի դրամատիկական թատրոն:
Աբրահամյանի ամենահայտնի դերակատարումներից են Ռուստամը (Շիրվանզադեի «Նամուս», 1955), Ալեքսանդրը (Փափազյանի «Ժայռ», 1957), Դրագադանօղլու (Յավորովի «Վիտոշի փեշերին», 1966) եւ այլն:
Կինոյում նկարահանվել է Արսենի («Առաջին սիրո երգը», 1958), Գեւորգի («Սարոյան եղբայրներ», 1968, ՀՍՍՀ պետական մրցանակ), Պավլեի («Մենք ենք մեր սարերը», 1969) եւ այլ դերերում: