կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-30 11:44
Առանց Կատեգորիա

ԵԽ-ն գայթակղվել է ադրբեջանական խավիարով

ԵԽ-ն գայթակղվել է ադրբեջանական խավիարով

Freedom House-ի զեկույցների համաձայն` Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ. 1990 թվականից ընտրություններն անցկացվում են մեծ թերություններով, խորհրդարանն ընդամենը կնքում է կառավարության որոշումները, իսկ կոռուպցիան խոր արմատներ է գցել. գրում է բրիտանական Economist ամսագիրը:

 

«Տեսականորեն միայն ժողովրդավարական երկիրը կարող է Եվրոպայի խորհրդի անդամ լինել, քանի որ ԵԽ-ն մարդու իրավունքները պաշտպանող միություն է: Ադրբեջանը ԵԽ անդամ է 2001 թվականից: Այն ժամանակ ԵԽ անդամները հույս ունեին, թե անդամակցությունը կարագացնի Ադրբեջանի անցումը ժողովրդավարության, սակայն դա տեղի չունեցավ: Ընդհակառակը` 10 տարիների ընթացքում ավելացան ընտրակեղծքիները»,- գրում է ամսագիրը` հավելելով, որ այդ ամենը, սակայն, ոչ ոքի չի հուզում, քանի որ Ադրբեջանը էներգետիկ պաշարներ ու լավ աշխարհագրական դիրք ունի:

 

Նշվում է, որ վերջին 10 տարիներին արեւմտյան դիվանագետները շատ արագ վերացան Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներից, քանի որ կիրառության մեջ մտավ «խավիարային քաղաքականությունը»` նվերներ, փող եւ այլն, որի շնորհիվ Ադրբեջանը ԵԽ-ում ստեղծեց իր «փաստաբանների» խումբը, որոնք չեզոքացնում են ադրբեջանական իշխանությունների շահերին չհամապատասխանող ամեն ինչ:

 

Հոդվածագիրն անդրադառնում է նաեւ վերջերս ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձեւի տապալմանը եւ այլ նմանօրինակ դեպքերի, նաեւ զգուշացնում, որ 2014-ի մայիսին Ադրբեջանը նախագահելու է ԵԽ նախարարների կաբինետում: «Եվրոպայի խորհուրդը ռիսկ է անում կորցնել վստահությունն իր նկատմամբ»,- եզրափակում է Economist-ը: