Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քննադատել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին, ով Բաքվում անցկացվող` ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովում իր ելույթի ընթացքում գովերգել է Ադրբեջանին։
Մեղադրելով նրան Ադրբեջանի կողմից կաշառվելու համար` Բաբայանն իր Twitter-յան էջում գրել է. «Որո՞նք են ահաբեկչության աղբյուրները: Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է կոռուպցիան ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում։ Քաղաքական գործիչները, ովքեր իրենց ստամոքսները խավիարով, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով են լցնում և գովերգում բռնապետերին, նույնպես ահաբեկիչներ են։ Նման քաղաքական գործիչներից է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, ով գովերգում էր Ադրբեջանը։ Ամո՛թ քեզ, Ռոդրիգես Սապատերո': Արի՛ Ղարաբաղ և տե՛ս, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ։ Դու արդեն սովորե՞լ ես գլուխներ կտրել:
Ադրբեջանական ահաբեկչությունը ոչ միայն սպառնալիք է Ղարաբաղի համար, այլև բարոյաքաղաքական մարտահրավեր ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհին»: