Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երեկվա նամակ ամբողջովին ներկայացնում է նրա դիրքորոշումը: «Ես ինքս կորոշեմ, երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք ժողովրդի աննախադեպ հաղթանակն արձանագրել: Այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկեցի պարոն Սարգսյանին, անբաժանելի է: Եթե պարոն Սարգսյանն երբեւէ ուզենա դեմ առ դեմ հանդիպել, քննարկել, նկատի պետք է առնի, որ այն ինչ ուղարկվեց նվազագույն շեմն է: Սա չի նշանակում, որ նա չի կարող ինչ-որ կետ չհանել, բայց եթե հանեց` համարժեք մի կետ պետք է ավելացնի: Ուրախ կլինեմ, եթե պարոն Սարգսյանը ինձ հետ հանդիպելու ձեւ գտնի: Երախտագիտություն հայտնելով բարի հորդորի համար` ես ասում եմ, որ կարող ենք հրապարակում կամ Ժողովրդի տան որեւէ այլ օթյակում հանդիպել: Կարող ենք հենց այս հրապարակի հարակից սրճարանում էլ հանդիպել»,- Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ընդգծեց, որ պետք է հասնել սահմանադրական նոր Հայաստանի:
Նա նշեց նաեւ, որ կողմ է նաեւ այն տարբերակին, որ իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակվի, եւ որ հանդիպմանը ներկա լինեն լրագրողներ:
Հովհաննիսյանը եւս մեկ անգամ հստակեցրեց, որ Ազատության հրապարակից դուրս չի գալու:
«Այս փուլում ես դուրս չեմ գալու Ազատության հրապարակից, եւ նա դա գիտի: Ես մինչեւ մարտի 10-ը քանի անգամ ասացի, որ պատրաստ եմ հանդիպել, այն ժամանակ ցանկություն չեղավ: Հիմա այդ ցանկությունը կա, բայց նրանք լավ գիտեն, որ ես չեմ կարող դուրս գալ հրապարկից: Եթե հրապարակ գալու բարդույթ կա, հոգեբանական արգելք, թող գրավոր պատասխանի»,- հայտարարեց նա: