|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ հանդիպել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը (Զորիկ) և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Արաբկիր վարչական տարածքում Զոհրաբ Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ին աջակցելու հարցը, գրում է թերթը եւ շարունակում, որ չի բացառվում, որ Զոհրաբ Զոհրաբյանն ընդգրկվի նաև ԲՀԿ-ի ավագանու ցուցակում:
Այս տարածքում ՕԵԿ-ի ձայներն ապահովելու համար, տեղեկացնում է «Ժամանակը», համառ պայքար է մղելու Արաբկիր վարչական տարածքում հեղինակություն համարվող, վերջերս ՕԵԿ-ական դարձած, Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակի երկրորդ համարն է:
Ի դեպ, նշում է թերթը, 2007-ին Զոհրաբ Զոհրաբյանը ԱԺ-ում էր հայտնվել Ռուբեն Հայրապետյանի «թեթև ձեռքով» և համարվում էր վերջինիս հովանավորյալը: