Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխող Հանրապետական կուսակցությունն ակտիվորեն պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին: Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ գործի են դրվում եւ դրվելու են ինչպես հին, այնպես էլ նոր մեխանիզմներ` առավելագույն ձայներ ապահովելու համար: Ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, այս ընտրություններում ի սկզբանե որոշված է, որ «գեղեցիկ ընտրություններ» անցկացնելու հետեւից չեն ընկնելու եւ ամեն ինչ պետք է անեն` 50 տոկոսից ավելի ձայներ հավաքելու համար, որպեսզի խուսափեն հետընտրական անկանխատեսելի զարգացումների դեպքում տհաճ անակնկալներից:
Yerkir.am-ին մի ուշագրավ տեղեկություն է հայտնի դարձել: Պարզվում է` իշխող ՀՀԿ-ն սկսել է ճնշումներ գործադրել Երեւանի այն տարածքների սեփականատերերի վրա, որոնք շտաբների համար տարածքներ են տրամադրում ընդդիմադիր կուսակցություններին:
Եղել է այնգամ դեպք, երբ ճնշումների արդյունքում սեփականատիրոջ եւ ընդդիմադիր կուսակցության միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը սեփականատիրոջ կողմից չեղյալ է հայտարարվել: Ուշագրավ է, բայց այս անգամ նմանատիպ ճնշումների, մարդկանց սպառնալու եւ վախեցնելու հետեւում կանգնած են ՀՀԿ-ական ջահելները, ովքեր, ներկայանալով որպես ՀՀԿ-ի «վերեւների» կամակատարներ, ընտրությունների շնորհիվ «պռախոդ» ձեռք բերելով, սեփական անձի ինքնահաստատման համար երբեմն վիճակն ավելի են բարդացնում, մինչեւ անգամ սպառնում սեփականատիրոջը զրկել տվյալ տարածքից, պետական համակարգում աշխատող բարեկամներին ազատել աշխատանքից: