|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային էր միացել նաև դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, թե իր համար զարմանալի կլինի, եթե Հայաստանի տարածքում ապրող որևէ մեկը, ով հատուկ կարգավիճակով թալանին չի մասնակցում, դեմ չլինի այս ամենին:
Հարցին, թե ի՞նչ մեկնաբանություն կտա երեկ լուսադեմին տեղի ունեցած իրադարձություններին, Խոդիկյանը պատասխանեց, որ դաժան բան է ասելու. «Զարմացած չեմ… Մարտի 1 տեսնողն էլ ինչի՞ վրա պետք է զարմանա: Իշխանությունները հասել են մի եզրագծի, որ իրենց համար երիտասարդ, որդեկորույս մայր, հղի կին, պարզապես երևանցի, քաղաքացի` այս բոլորն իրենց համար մի զանգված են, որի դեմ էլ իրենք պայքարում են»:
Ելք, այնուամենայնիվ, ըստ Խոդիկյանի կա. «Ելքը մեռնում է վերջում: Այ, այս ջահելները վերջին հույսս են»: