|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այս շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստ չի լինելու: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նա նաև նշեց, որ մայիսի 24-ին տեղի է ունենալու ՀՀԿ հերթական` 15-րդ համագումարը: Համագումարի օրակարգում կլինեն ՀՀԿ նախագահի հաշվետվությունը, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ՀՀԿ նախագահի և ԳՄ ընտրությունները, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունը, կուսակցության կառույցների ղեկավարների ընտրությունները, ինչպես նաև բանաձևերի, որոշումների ու փաստաթղթերի ընդունում:
«Ելույթներում, բնականաբար, անդրադարձ կկատարվեն արտաքին ու ներքին կարևոր քաղաքական հարցերին և ներկուսակցական հարցերին»,- ասաց Ռուբեն Թադևոսյանը: