Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, թեեւ երեւանցի չէ, բայց ինչպես բոլոր ՀՀԿ-ական մարզպետները եւ ոչ երեւանցի պատգամավորները իր մասնակցությունն է ունեցել Երեւանի ավագանու ընտրություններում, աշխատել է ՀՀԿ-ի հաղթանակի համար: Ուշագրավ է, որ երբ ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցը տալուց առաջ Yerkir.am- թղթակիցը շեշտեց, որ ինքը երեւանցի չէ, նա փոքր-ինչ բարկացած հակադարձեց. «Ի՞նչ ա նշանակում` Դուք երեւանցի չեք… Քուրեր, ախպերներ, հարազատներ, ընկերներ ունենք Երեւանում, կուսակցական ենք: Հետեւել ենք, որ կուսակցության համար լիարժեք, ինչ հնարավորություն ունեցել ենք անենք: Ամենակարեւորը` ապահովել քվեարկության մասնակցություն, եւ երկրորդ` ձայներ ի օգուտ ՀՀԿ-ի»:
Պարզվում է, ՀՀԿ-ական պատգամավորը երեւանցի բարեկամներին ու հարազատներին «մարդկայնորեն խնդրել է», որ քվեարկեն ՀՀԿ-ի համար:
Մեր այն հարցին, թե քանի ՞ձայն է կարողացել ապահովել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եկեք գլուխ չգովանք, էլի»:
Ի պատասխան դիտարկմանը, թե ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ձայներ է ապահովել իր հեղինակության շնորհիվ, Մովսիսյանը ասաց. «Մհերի ցավը տանեմ, Մհերն ամենալավն ա աշխատել»: