Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին կարգադրություն է ստորագրել։
«Ընդառաջելով Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամական խումբ ստեղծելու մասին Լիտվայի Հանրապետության Սեյմասի մարտի 14-ի նիստում հրապարակված հայտարարության վերաբերյալ ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների առաջարկությանը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով և 3-րդ կետով, որոշում եմ՝ Ստեղծել ԼՂՀ Ազգային ժողովի Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ»,- հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո գրասենյակից:
Արցախ-Լիտվա բարեկամական խմբում ընդգրկվել են պատգամավորներ Գագիկ Պետրոսյանը և Արամ Գրիգորյանը` «Հայրենիք» խմբակցությունից, Վահրամ Աթանեսյանը և Արևիկ Պետրոսյանը՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունից, Վահրամ Բալայանը «Դաշնակցություն» խմբակցությունից։