|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, մի կողմից՝ անուղղակի քննադատելով Տիգրան Սարգսյանի գործունեությունը, վերհանելով նախորդ կառավարության վատ կողմերը, մյուս կողմից՝ ծածուկ կրկնօրինակում է իր նախորդի «լավ» կողմերը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի նման արտերկրյա այցերը կազմակերպում է չարտերային չվերթերով(«Էյր Արմենիա» ընկերության միջոցով): Բնականաբար, այդ չարտերային չվերթի ողջ գումարը վճարվում է ՀՀ պետական բյուջեից:
Մեզ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը չարտերային չվերթով մայիսի 30-ին մեկնել էր Մինսկ՝ հանդիպելու իր պաշտոնակցին և այդ այցը ՀՀ քաղաքացիներիս գրպանին արժեցել է մոտ 17 մլն դրամ կամ 41 հազար դոլար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։