|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հյուրընկալվել է Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նա ինստիտուտի գիտաշխատողներին ներկայացրել է օրաթերթի անցած ուղին, ներկա խնդիրներն ու ապագայի ծրագրերը:
Պատասխանելով լեզվաբանների հարցերին՝ Գանտահարյանն անդրադարձել է լիբանանահայության առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին, հայապահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հայտնել է, որ 2013-ին լրանում է գիտական հաստատության հիմնադրման 70-ամյակը, ներկայացրել տասնամյակների ընթացքում ինստիտուտի գիտաշխատողների ձեռքբերումները հայերենագիտության ոլորտում, ներկայումս կատարվող հետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները: Նա նշել է նաև, որ աշխատանքներ են ծավալվել արևմտահայերենի վիճակը և գրական արևմտահայերենի համակարգը ուսումնասիրելու, կանոնարկման գործընթացներին գործուն մասնակցություն ունենալու ուղղություններով:
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը լեզվի ինստիտուտի գիտաշխատողներին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և սիրով ընդունել համագործակցելու հրավերը. տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: