|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ՀՀԿ համագումարում հաստատվեց ԳՄ կազմում 21 ներկայացուցիչ ունենալու մասին փոփոխությունը: Առաջարկվեց 21 անդամների համար կազմակերպել բաց քվեարկություն: Նախկինում ՀՀԿ ԳՄ անդամներն էին` Հովիկ Աբրահամյան, Էդուարդ Շարմազանով, Հերմինե Նաղդալյան, Արմեն Աշոտյան, Մուշեղ Լալայան, Գալուստ Սահական, Կարեն Ավագյան, Ռուբեն Թադևոսյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Կարեն Կարապետյան, Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան և Սամվել Նիկոյան:
Նոր անդամներ դարձան վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: ԳՄ-ն լքեցին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ու առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը:
Նշենք, որ ՀՀԿ-ն այսօրվա համագումարում փոփոխություն կատարեց կուսակցության կանոնադրության մեջ՝ ներդնելով ՀՀԿ կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ով գործադիրի ղեկավարի պաշտոնը կհամատեղի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնի հետ: