|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Կարակաշյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովին կոչ է արել ավելացնել Հայաստանին, Արցախին եւ Ջավախքին հատկացվող օգնությունը. տեղեկացնում է Հայ Դատի հանձնախումբը:
Հանձնաժողովում ելույթ ունենալով` Կարակաշյանը, մասնավորապես, առաջարկել է Լեռնային Ղարաբաղի զարգացման համար հատկացնել նվազագույնը 5 մլն դոլար, ինչպես անցյալ տարի, նաեւ հետեւողական լինել ԼՂՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու հարցում ու արագացնել Ղարաբաղյան հակամարտության կարգվորման բանակցային գործընթացը` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:
Նա նաեւ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը, իսկ Հայաստանին նվազագույնը 50 մլն դոլար հատկացնել` տնտեսության զարգացման համար, բացի դրանից` Վրաստանին տրամադրվող օգնության 10 տոկոսն էլ փոխանցել հատուկ Ջավախքին` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ աղքատության կրճատմանը: