|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում, Հայաստանի դեսպանության եւ «Ղարիբյան կռունկ» պարային համույթի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի երկրորդ տարելիցին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միջոցառումը մեկնարկել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի բացման խոսքով: Դեսպանը նշել է, որ 1988թ. դեկտեմբերին Հայաստանը ցնցած երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին:
Հայ դասական երաժշտության կատարումներով հանդես են եկել 2011թ. Ճապոնիայում հիմնված «Ղարիբյան բալետի ակադեմիայի» սաները:
Համերգի ամբողջ հասույթը փոխանցվել է երկրաշարժից եւ ցունամիից տուժած ծնողազուրկ երեխաներին: