կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 12:03
Մշակույթ

Բարեգործական համերգ՝ Հայոց բանակի օրվա առիթով

Բարեգործական համերգ՝ Հայոց բանակի օրվա առիթով

«Հայաաստան-Արցախ-Սփյուռք»  համահայկական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ, հունվարի 30-ին ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայոց բանակի օրվա կապակցությամբ և պատերազմում նահատակված զինվորների վառ  հիշատակին նվիրված   բարեգործական համերգ։

Հայոց բանակին ու քաջարի հայ զինվորին նվիրված, ինչպես  նաև ռազմահայրենասիրական սիրված կատարումներով հանդես կգան Նարե Գևորգյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Ղևոնդյանը,  Գայա Արզումանյանը, Ավո Ադամյանը, ՀակոբՀակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Մանչը,Անետ Աղաբեկյանը, Սաս Շախպարյանն ու Արշակ Ստեփանյանը եւ այլք։ 

Համերգի հասույթը, առանձին ֆինանսական աջակցության տեսքով, կտրամադրվի պատերազմից վերադարձած եւ վերականգնողական բուժում ստացած՝ սոցիալապես անապահով զինվորների ընտանիքներին:   

Տոմսերը ամգրագրելու համար կարող եք  զանգահարել 043 501 501։