|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոյեմբերի 11-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում համերգով հանդես կգա դաշնակահար Տիգրան Համասյանը։ Համերգն, ի դեպ, բարեգործական բնույթ է կրում` համերգի ողջ հասույթը կփոխանցվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամին։ Համերգը կազմակերպել է PROF Production ընկերությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Համասյանը բարեգործական համերգ էր տվել Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, և համերգի հասույթը փոխանցվել էր գյումրեցի երիտասարդների ակցիային, ովքեր ուզում են դրամահավաքի միջոցով բնակարաններ գնել 13 անօթևան ընտանիքի համար: