|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել հայտնի հոգեբան Էլդա Գրինին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի Էլդա Գրին,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր գրական ստեղծագործությունները ջերմորեն են ընդունվել մեր ընթերցող հասարակության կողմից, իսկ Ձեր գիտական ու մանկավարժական գործունեությունը արժեքավոր ներդրում է մեր գիտության մեջ և հասարակական կյանքում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,-ասված է Նախագահի հեռագրում: