| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ավարտվեցին Չեմպիոնների լիգաjի քառորդ եզրափակiչի առաջին հանդիպումները: Փարիզյան «ՊՍԺ»-ն ընդունել էր կատալոնական «Բարսելոնա»-ին, իսկ Մյունխենի «Բավարիան»` Թուրինի «Յուվենթուս»-ին:
«ՊՍԺ» - «Բարսելոնա» խաղում առաջին գոլը խփեց հանդիպման ֆավորիտը: 38-րդ րոպեին արգենտինացի Լեոնել Մեսսին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ և փոխարինվեց:
79' շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վիճելի դիրքից գրավեց «կապտանռագույնների» դարպասը:
Հանդիպման վերջում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները ստացան 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Չավին:
Կարծես, ամեն ինչ ավարտվել էր, բայց հանդիպման վերջում դարպասապահ Վիկտոր Վալդեսի սխալից հետո փարիզեցիները հավասարեցրին հանդիպման հաշիվը` 2:2:

«Բավարիա»-«Յուվենտուս» խաղում, հանդիպման մեկնարկից շատ չանցած, Ալաբան առաջ մղեց գերմանացիներին: Դա եղավ առաջին խաղակեսի միակ գոլը: Երկրորդ խաղակեսում Մյուլերը կրկնապատկեց մյունխենյան ակումբի առավելությունը` 2:0:
Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 10-ին: