|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան կապակցությամբ Վենեսուելայում յոթօրյա սուգ է հայտարարված: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Էլիաս Խաուան:
Նա նաև հայտնել է, որ չորեքշաբթի առավոտյան Չավեսի մարմինը քաղաքային ռազմական հոսպիտալից կտեղափոխվի Վենեսուելայի ռազմական ակադեմիա: Նախագահի հրաժեշտի արարողությունը կտևի 3 օր, որից հետո նրան կհուղարկավորեն:
Հուգո Չավեսը, ով Վենեսուելան կառավարում էր 14 տարի, մահացել է քաղցկեղից` այսօր` մարտի 6-ի գիշերը` 59 տարեկան հասակում: