|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա սուգ է հայտարարել ԱՄՆ-ի կողմից պետության նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողության ժամանակ զոհվածների պատվին։ Այս մասին հաղորդում են վենեսուելական լրատվամիջոցները:
«Ես որոշում եմ ընդունել 7-օրյա սուգ հայտարարել այն երիտասարդ տղամարդկանց և կանանց հիշատակին, որոնք իրենց կյանքը տվեցին Վենեսուելան և նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու համար», - VTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռոդրիգեսը։
Washington Post-ը հաղորդում է, որ ամերիկյան հատուկ գործողության ժամանակ, ըստ ԱՄՆ պաշտոնյաների գնահատականների, Վենեսուելայում զոհվել է շուրջ 75 մարդ։
Ավելի վաղ Կուբայի կառավարությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի գործողության ժամանակ զոհվել է 32 կուբացի սպա։