|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Վենեսուելայի իրավասու նախագահ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցում։
«Որոշել եմ այսօրվանից յոթօրյա ազգային սուգ հայտարարել զոհերի հիշատակին»,- հայտնել է Ռոդրիգեսը։Նա ընդգծել է, որ Վենեսուելան խորապես սգում է ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների համար, ցավակցում է զոհվածների ընտանիքներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին և աջակցում անհետ կորածների ընտանիքներին ու տուժած համայնքներին։
Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի էին ունեցել ստորգետնյա երկու հզոր ցնցումներ, որոնցից առաջինի ուժգնությունն, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության, եղել էր 7.2, իսկ երկրորդինը՝ 7.5 մագնիտուդ։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1943-ի։ Ավերվել են հարյուրավոր տներ, վնասվել են ենթակառուցվածքները։