|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը սգում է Վոլգայում խորտակված «Բուլգարիա» ջերմանավի ուղեւորների մահը: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով այսօր սուգ է հայտարարված:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով` մահացածների թիվը 59-ն է, որոնցից 5-ը երեխաներ են:
«Բուլգարիան» խորտակվել է հուլիսի 10-ին: 1955-ին կառուցված ջերմանավը մի քանի րոպեում է ջրի տակն անցել: Նավի տարողությունը եղել է 140 մարդ, սակայն ուղեւորների թիվը հասել է 200-ի, որոնց մի մասն էլ գրանցված չի եղել: Հաջողվել է փրկել միայն 79-ին, մյուսները համարվում են անհայտ կորած: