|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի հետ: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:
Վրաստանի հավաքականը գլխավորում է Գեորգի Ղազանչյանը, ով ժամանակին աշխատել է Երևանի «Հատիս» թիմի հետ և բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականում:
Հանդիպումները տեղի կունենան հունիսի 28-ին (ժամը 17:00) և 29-ին (ժամը 13:00) նախկին «Միկա» մարզադահլիճում: