Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամփոփվել են «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթի արդյունքները: Հայաստանը, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, մրցույթի գլխավոր հովանավորն է:
Միջազգային ժյուրիի որոշմամբ` լավագույն բլոգի մրցանակի հաղթող են ճանաչվել The Flaneur բլոգի հեղինակ Ջոնաթան Փաուելը` «Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութի համար և There’s So Much to See բլոգի հեղինակ Նայլահ Հայուարդը` «Լիբանանյան մուղրաբիե» վերնագրով նյութի համար. հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը:
Փաուելի և Հայուարդի նյութերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://flaneur.me.uk/11/the-silk-road-i-want-to-eat-in-armenia-silkroad2012/, http://www.theressomuchtosee.com/2012/11/lebanese-moghrabieh.html:
Հաղթած 2 բլոգերները հնարավորություն կունենան առաջիկայում այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլելու իրենց բլոգներում: