Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունվարի 1-ից Թուրքիայում ուժի մեջ կմտնի օրենք սոցիալական մեդիայի ազդեցիկ ներկայացուցչների և առցանց բովանդակության հեղինակների ստացած եկամտից, այդ թվում՝ գովազդից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին։ Ըստ Hürriyet Daily News-ի՝ բլոգերներին սպառնում են տուգանքներ, եթե նրանք չկատարեն օրենքը:
15 տոկոս հարկ է սահմանվել YouTube ալիքների համար, որոնք 2022 թվականին կվաստակեն 880,000 լիրայից պակաս (մոտ 73,3 հազար դոլար): Հայտարարագիրը ներկայացնելու կարիք չի լինի, եթե դրանք հաշիվ բացեն Թուրքիայի բանկերից մեկում։
Եկամուտների վարչությունից հայտնել են, որ 2020 թվականի ընթացքում Թուրքիայի շուրջ 20 հազար քաղաքացի եկամուտ է ստացել սոցիալական ցանցերից։ Սոցցանցերի մոտ 14000 թուրք օգտատերեր այդ տարի վաստակել են մոտ 4 միլիարդ լիրա (333 միլիոն դոլար):