Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հեռուստաալիքների` հին սև-սպիտակ ֆիլմերը գունավոր ներկայացնելու` վերջերս հաճախ կիրառվող պրակտիկան ճիշտ չէ. ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել ռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը:
«Ես մշտապես դեմ եմ եղել դրան: Նախաձեռնությունը եղել է հեռուստաալիքներինը, ըստ որոնց` դա մեծացնում է հեռուստաալիքի լսարանը, քանի որ երիտասարդներն իբր սովոր են դիտել սև-սպիտակ կինո»,- ասել է նա:
Շահնազարովի կարծիքով` հին ֆիլմերը «գունավորելը» խախտում է դրանց էսթետիկան: «Երբ մարդիկ սև-սպիտակ կինո էին նկարահանում, համապատասխան ձևով կադր էին դնում, ամեն ինչ դրան էին ենթարկեցնում: Դա գեղարվեստական լուծում է»,- պարզաբանել է նա` ընդգծելով, որ եթե կինոնկարների հեղինակները, ելնելով անձնական նկատառումներից կամ ֆինանսական դժվարությունների պատճառով, համաձայնում են նման ձևափոխումներին, դա նրանց իրավունքն է: