|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, ով հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի տակ, ոսկե մեդալ նվաճեց Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
55 կգ քաշային կարգի եզրափակիչում մեր հայրենակիցը 6:3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վիտալի Կաբալոևին:
Կիսաեզրափակիչ փուլում 18-ամյա ըմբիշը պարտության էր մատնել աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին, որն այս մրցումներում պայքարից դուրս էր թողել Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանին։