կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 20:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիտվայի նախագահի պատուհանի տակ ցուցարարները գոչեցին՝ Նիկոլն իրավունք չունի մեր անունից բանակցելու

«Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ «Ալեքսանդր» հյուրանոցի մոտ, որտեղ գիշերում է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան  ժամանած՝ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նախ՝ հայտարարեց, որ այսօր Լիտվիայի նախագահի ծննդյան օրն է ու բոլորը շնորհավորեցին նրա տարեդարձը։

«Երեկ հրապարակել էինք նամակ, որտեղ հստակ ասված էր՝ Նիկոլը չունի մանդատ հայ ժողովրդի անունից միջազգային պետությունների հետ բանակցելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Վստահ եմ, որ Նիկոլը Լիտվայի նախագահին ասելու է՝ մի քանի հոգի դուրս են եկել փողոց, մենք էլ լուրջ բռնի ուժ չենք կիրառում։ Մեր նպատակն է, որ ամբողջ միջազգային հանրությունը իմանա, որ այս մարդը փորձում է երկրում հաստատել բռնապետություն, որը մենք թույլ չենք տալու։ Ժողովուրդը ոտքի է ելել պայքարի հանուն Արցախի, Հայաստանի ու հայ մարդու ապագայի, և ամենակարևորը՝ վաղն առիթ կլինի մեր խոսքն ավելի մոտիկից փոխանցելու, որ այն մարդու հետ, ում հրավերով դուք Հայաստանում եք, ով այդ այցը փորձելու է ծառայեցնել իր  լեգիտիմության պատրանքին՝ ինքը լեգիտիմ չէ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Երթի մասնակիցները լուսային հրավառություն արեցին իրենց հեռախոսների լույսերով ու վանկարկեցին՝ «Նիկո՛լ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»։

Ոստիկանական ուժերով հյուրանոցը շրջափակելու խնդիր չկա, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, որովհետև մեր հարցը Լիտվայի նախագահի հետ չէ, այլ նրան հրավիրողի։

Ապա նա հարցրեց երթի մասնակիցներին՝ Նիկոլն իրավունք ունի՞ ձեր անունից բանակցելու, բոլորը միաբերան պատասխանեցին՝ ո՛չ։

Երթը շարունակեց ընթացքը։

Մանրամասն՝ տեսանյութում․