|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Իրանը այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի և կենտրոնանում է պաշտպանության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը «ներկայացնում է փոխադարձ պարտավորությունների մի ամբողջություն»։
«Մյուս կողմի խախտումների դեպքում Թեհրանը նույնպես կխուսափի իր պարտավորությունները կատարելուց և ապագայում կհետևի նույն սկզբունքին»,-նշել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի մի քանի քաղաքում պայթյունների մասին։
IRNA գործակալությունը նշել էր, որ Բուշերում արկերը հարվածել են չորս վայրի։
Ամերիկյան նոր հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 260 իրանցի։
Իրանի բանակն էլ ր հերթին հայտարարել էր, որ կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին մինչև վերջնական հաղթանակ։