Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ նախագահին են ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որը պետք է դրվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ որպես հետընտրական գործընթացներն ԱԺ-ում քննարկելու հիմք: Փաստաթղթում ձևակերպված է երեք հիմնական պահանջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցում եւ ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում:
Այսօր կրկին Ռուբեն Հակոբյանը եւ Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահի մոտ էին: Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քանի դեռ բանակցությունները շարունակվում են դեռ վերջնական ասելիք չունեն:
«Մենք, բնականաբար, ուզում ենք, որ բանակցությունները նորմալ արդյունք ունենան, եւ բանակցությունների ընթացքում բացահայտումներ անելը չի նպաստում բանակցությունների նորմալ ընթացքին եւ ավարտին: Բնականաբար, եթե համաձայնություն լիներ, կասինք, որ համաձայնություն կա, բայց քանի որ նման բան չենք ասում, նշանակում է, որ կան վիճելի կետեր»,-հայտարարեց Հակոբյանը, բայց այդպես էլ չցանկացավ ասել, թե որոնք են այդ վիճելի կետերը:
Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման զրույցում ասում էր, որ «Ժառանգությունը» տարբեր առաջարկներ կարող է ներկայացնել` ընդհուպ մինչեւ կառավարությունում տեղեր, եւ որ դա ողջամիտ առաջարկություն է, Հակոբյանն արձագանքեց. «Մենք էլ դիտում ենք, որ այդ առաջարկությունը ողջամիտ չէ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ կառավարության մաս կազմելու հարցը իրենց կուսակցությունում չի քննարկվել:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է ուզում ընդդիմությունը վերահսկել,Հ ակոբյանը հայտարարեց, որ ընդդիմության առաջարկությունների ընդհանուր փաթեթը ճշտելուց հետո է ստանձնել նման պարտավարություններ:
Հարցին, թե իշխանությունը հակվա՞ծ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, Հակոբյանը հայտարարեց, որ իշխանությունն այս պահին քննարկում է այդ հարցը:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը նշեց նաեւ, որ ՍԴ դիմելու հարցն ուժի մեջ է: