Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակով:
Ընտրությունների արդյունքին արձագանքել են գրեթե բոլոր հեղինակավոր ԶԼՄ-ները:
BBC News-ն այդ մասին գրել է. «5 ամսվա ընթացքում երկրորդ անգամ ընտրություններ անցկացրած Թուրքիայում Էրդողանի կուսակցությունը ձգտում է միայնակ կառավարել»:
«Ընտրությունների առաջին արդյունքները ցույց են տալիս, որ ԱԶԿ-ն միայնակ է կառավարելու: Իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էլ հաղթահարել է 10 տոկոսի արգելքը»,- գրել է Guardian-ը:
Financial Times-ը, հիշեցնելով, որ Թուրքիայում մինչ այդ իշխող է եղել ԱԶԿ-ն, գրել է. «Ըստ երևույթին՝ ԱԶԿ-ն դարձյալ կկարողանա ապահովել իր մեծամասնությունը խորհրդարանում: Նայելով ընտրությունների արդյունքին՝ կարելի է ասել, որ հունիսի 7-ին կորցրած քվեները կարողացել է դարձյալ ձեռք բերել»:
Իսկ Dailymail-ը, Washington Post-ը, New York Times-ը և El Cezire-ն հիշեցրել են ընտրություններից առաջ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք երկրի՝ վերջին տարիների ամենածանր օրերն են եղել: «Այսօրվա ընտրություններում իշխող կուսակցությունը դարձյալ փորձում է մեծամասնություն կազմել»,- գրել են թերթերը: