|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վաղվանից կսկսենք զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով: Այս մասին այսօր ֆեյսբուքյան տեսակապով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խորհրդարանական ուժերի հետ այս թեմայով պետք է քննարկումներ ունենանք, հույս ունեմ, որ մենք կգանք համաձայնության: Այս քննարկումներում ես որևէ մեթոդի նախապայման չեմ դնի: Պայմանն այն է, որ սա կապված է Երևանի ավագանու ընտրությունների հետ, որտեղ քաղաքական հարցը շատ կոնկրետ էր դրված` արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ եք, թե դեմ: Եվ «Իմ քայլը» դաշինքը հավաքեց աննախադեպ բարձր ցուցանիշ` 82 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ հանրությունը հստակ ձևակերպում է պահանջ` անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Անխուսափելի է, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանք պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, որովհետև ողջ միջզագային հանրության, ներդրողների, գործարար միջավայրի և բոլորի համար այս հանգրվանը կարևոր է` իրենց ծրագրերը իրականացնելու համար:Եթե հարց կառաջանա ժողովրդի կարծիքի հետ կապված, մենք կճշտենք` ինչպիսի լայն մասշտաբներով կարելի է ճշտել ժողովրդի կարծիքը, բայց հուսով եմ, որ բանը դրան չի հասնի, որովհետև եղած փաստարկները արդեն բավարար են, ապացուցելու, որ ամենակարճ ժամկետներում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: