Ֆրանսիայի Ազգային ժողովում Սումգայիթում հայերի ջարդերի հիշատակի արարողության ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային: Apa.az կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի ԱԳՆ հույս ունի, որ Ֆրանսիան իր դիրքորոշումը կհայտնի կատարվածի առնչությամբ, իսկ իրավական մարմինները պատասխանատվության կենթարկեն մեղավորներին: