Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական-հոբելյանական հանձնաժողովի նիստում ամփոփել է Գրատպության 500-ամյակի կապակցությամբ իրականացված միջոցառումները:
Նախարարը կարեւորել է այն փաստը, որ անցած տարի բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը, պետական և մասնավոր ֆինանսավորմամբ բարեկարգվել են ոլորտի ենթակառուցվածքները՝ վերանորոգվել 7 և վերազինվել ու արդիականացվել 13 գրադարաններ, վերանորոգվել Մատենադարանի հին մասնաշենքը, Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը։
«2012-ին Գյումրիի մարզային գրադարանը տեղափոխվեց նոր շենք՝ ամբողջովին վերանորոգված։ Վերաբացվեցին համայնքային 4 գրադարաններ: Վերանորոգվեցին նաև Ա. Բակունցի տուն-թանգարանը, Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը։ Մեկնարկել են Հ. Սահյանի տուն-թանգարանի վերակառուցումը, Պ. Սևակի տուն–թանգարանի նոր մասնաշենքի կառուցումը և Ս. Խանզադյանի տուն-թանգարանի վերանորոգումը»,-ասել է նախարարը` հավելելով, որ չնայած ամփոփում է Հայատառ գրատպության 500-ամյակի տոնակատարությունները, բայց այնուամենայնիվ Երևանը դեռ շարունակում է մնալ Գրքի համաշխարհային մայրաքաղաք.«Միջոցառումներն ու ծրագրերը շարունակվում են և հուսով եմ, որ դրանք չեն սահմանափակվի միայն տոնի շրջանակներում: Կարևորը, որ յուրաքանչյուրս փորձենք պահպանել գրական մթնոլորտը, որով հագեցած է այսօր մեր կյանքը»:
Պողոսյանը մաղթել է, որպեսզի ունենանք այն երկիրը, ուր վաղը օտարերկրացի զբոսաշրջիկը այցելելով կբարձրաձայնի՝ «Մենք եկել ենք գրքերի երկիր»։