Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 24-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով Համազգային թատրոնում կայացավ «Սոս Սարգսյան․ վիպակներ», «Նահապետը», «Երկիրը երկիր է» գրքերի շնորհանդեսը։
Շնորհանդեսին Համազգային հայ կրթական և մշակութային միության անունից խոսք ասաց Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը։
Նա անդրադարձավ Սոս Սարգսյան ազգային գործչի կերպարին՝ նշելով, որ միայն Սոս Սարգսյանի նման կերպարների, նրանց ապրած կյանքի ու ազգային նվիրումի շարունակությունն է, որ այս օրհասական օրերին կարող է փրկել հայ ժողովրդին։
Խորհրդանշական էր վարպետի ծննդյան օրը նշել նրա հիմնադրած Համազգային թատրոնում։
Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց ավանդույթ դարձած թանգարանային ներկայացումը՝ «Ծննդյան տոները Սենյոր Կուպելլոյի տանը», որը ամեն տարի հանդիսատեսին ներկայացվում է վարպետի ծննդյան օրը։