|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր, ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարների մասնակցությամբ, խորհրդակցություն է տեղի ունեցել հետընտրական իրավիճակը քննարկելու վերաբերյալ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցել խորհրդակցությանը, որովհետեւ տեղյակ չեն եղել, հրավեր չեն ստացել: Թե խորհրդակցության ժամանակ ինչպիսի տարբերակներ են առաջարկվել, Վարդանյանը նույնպես տեղյակ չէր:
Դիտարկմանը, թե տեխնիկական մեղավորությունն ո՞ւմն է՝ ԱԺ նախագահի՞նը, թե՞ «Ժառանգությանը», ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ որեւէ մեկին մեղավոր դիտել չի ցանկանում:
ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ իրենք պետք է հստակ իմանան, թե ինչ հարցեր են քննարկվել` վերջնական տեսակետ հայտնելու համար: