|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևան քաղաքի գնդի պարեկները դեկտեմբերի 21-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել, զենք և ռազմամթերք պահելու համար ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը գետնին է նետել ատրճանակի նմանվող իր և պահեստատուփ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ և 8 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ։
Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։