կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 12:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ի բազմաթիվ կողմնակիցների շարունակում են հրավիրել քննչական բաժիններ․ Նաիրա Զոհրաբյան

Սահմանադրական դատարանի նախադեպային տարբերակներում եղել են դեպքեր, որ 26 հոգու ստորագրությամբ դատարանը ընդունել է վարույթ, եղել են նախադեպեր, որ 26-ի դեպքում դատարանը վարույթ չի ընդունել, այնպես որ, եկեք վճիռը թողնենք ՍԴ-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահամանդրության փոփոխությունների օրենքի սահմանադրականությունը վիճակող ԲՀԿ՝ 26 ստորագրությամբ դիմումը վարույթ ընդունելուն։

Նա նշեց, որ իրենց դիմումին պատասխանելու համար ՍԴ-ն 20 օր ունի: ԲՀԿ-ն ՍԴ է դիմել հունիսի 26-ին:Դիմումի վերաբերյալ դեռեւս արձագանք չկա:

«Իրենք պետք է աշխատակարգային նիստ հրավիրեն և ընթացակարգային կարգով քննարկեն՝ մեր դիմումը վարույթ ընդունո՞ւմ են, թե՞ ոչ: Մենք, բնականաբար, կսպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը: Իմ կարծիքը այս հարցում կարևոր չէ: Ես սահմանադրագետ չեմ, ես պատգամավոր եմ»,-հայտարարեց Զոհրաբյանը։

Նշենք, որ 132 հոգանոց Ազգային ժողովի դեպքում՝ առնվազն 27 պատգամավորի ստորագրությամբ կլրնար ՍԴ դիմելու համար անհրաժեշտ ստորագրությունների մեկ հինգերորդը, այնինչ «Բարգավաճ Հայաստանի» դիմումը ստորագրել է 26 պատգամավոր, քանի որ «Լուսավոր Հայաստանը» չէր միացել:

Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց, որ ԲՀԿ-ի բազմաթիվ կողմնակիցների և համակիրների շարունակում են հրավիրել քննչական տարբեր բաժիններ և տալ անհեթեթ հարցեր․ «Նախկին գործընկերներիցս մեկին, հայտնի ռեժիսորի, լուրջ մտավորականի հրավիրել են բաժին, հարցրել են՝ Նաիրա Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, ասել են՝ զանգո՞ւմ եք, էլի՞ եք զանգելու, ասել է՝ այո, հետո ասել են՝ իսկ կարող ա՞ մտաբերեք՝ ավագանու ընտրությունների ժամանակ տիկին Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է՝ պլակատ բռնեք (նկատի ունեն՝ գումար ենք տվել, որ պլակատ բռնեն)։ Ասել ա՝ մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ պլակատ բռնող մարդու․․․ Պատկերացնո՞ւմ եք»,- նշեց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև ԲՀԿ-ի ենթադրյալ կաշառք բաժանելու մեղադրանքների մասին։ Նա ասաց, որ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ եղել են գյուղեր, որտեղ ինքն  ստացել է զրո ձայն, անգամ ԲՀԿ-ի կողմից հանձնաժողովում ներկայացված ներկայացուցիչն իր օգտին չի քվեարկել. «Երբ ես նրան ներկայացրել եմ հանձնաժողով, չեմ ասել, թե ուզում եմ, որ ինձ քվեարկի»:

Զոհրաբյանը մանրամասնեց․ «Ինձ համար նվստացուցիչ կլիներ, եթե ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, ում ես, ուզեք-չուզեք, համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչներից մեկը, ինչ-որ մեկը ձայն տար գումարի, բոմբոներկայի կամ Պեպսի Կոլայի դիմաց»:

Մանրամասն՝ տեսանյութում․