|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի արդարադատության նախարարությանը։
70-ամյա դատապարտյալ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի ցավեր։ Ըստ երկրի ԱՆ-ի՝ իրականացվել է ինտենսիվ թերապիա և վերակենդանացում, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական բժշկական հաստատություն։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել, երբ վերջինս Արցախից մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Նրան ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։