Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանը հայտնվել է անհեթեթ վիճակում. նրան վերընտրվելու առթիվ չեն շնորհավորել ո՛չ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը, ո՛չ էլ այն կուսակցությունները, որոնց ղեկավարները ՀՀԿ համամասնական ցուցակով դարձել են պատգամավոր: Ո՛չ Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ն, ո՛չ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն, ո՛չ էլ անգամ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն ծպտուն չեն հանում՝ այդպես անուղղակի ընդունելով, որ այս նախագահական ընտրությունները եւս կեղծված են: Փոխարենը Սարգսյանին շնորհավորել են Ռամկավար ազատական եւ Սեդրակ Աճեմյանի Հնչակյան կուսակցությունները: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ այդ երկու ավանդական կուսակցությունների ստվերային «համակարգողը» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որն էլ հիմա ջանք ու եռանդ չի խնայում Ս. Սարգսյանին հաճոյանալու եւ այդպես վարչապետի պաշտոնը պահելու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդը»: