Փոխարժեքներ
24 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ղարաբաղում այսօր ոչ աշխատանքային օր է. մայրաքաղաքը սովորականից հանգիստ է։ Միակ եռուզեռը նկատվում է թերեւս ծաղկավաճառների մոտ ու ծաղկի սրահներում. բոլորը շտապում են իրենց սիրեցյալների ու մայրերի համար ծաղիկներ գնել:
Նախկինում ընդունված էր փաթեթավորված մեկ վարդ նվիրել սիրած էակին, իսկ այս գարնանը վարդին ընկերակցելու է եկել փաթեթավորված կակաչը. ծաղկի սրահներում վաճառողները հիմնականում այս երկու ծաղիկների փաթեթավորմամբ են զբաղված։
Ինչպես սովորաբար լինում է տոնական օրերին, այսօր էլ ծաղիկների գները սովորականից մի քիչ բարձր են՝ կակաչի գինը 300-400 դրամ է` նախկին 200-300 դրամի փոխարեն, իսկ վարդն արժե 1500 դրամ՝ նախկին 1000 -1200 դրամի փոխարեն։
Բայց գներին ոչ ոք չի նայում. այսօր տոն է, եւ ծաղիկը, ինչպես ասում են, պարտադիր է։