|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Թեև Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո 12 օր է անցել, սակայն նրան շնորհավորական ուղերձ են հղել միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը: Այսինքն` այն երկրների ներկայացուցիչները, որոնք առանձնապես աչքի չեն ընկնում իրենց ժողովրդավարությամբ:
Ավելին, եւ ՌԴ եւ Չինաստանի կառավարությունների ղեկավարները Տ. Սարգսյանին շնորհավորել են ավելի քան 10 օր ուշացումով: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Տ. Սարգսյանը սովորաբար համարվում էր եվրոպական արժեքներ կրող անձնավորություն: Բայց արի ու տես, որ եվրոպական որևէ երկրի կառավարության ղեկավար այդպես էլ հարկ չի համարել մի քանի բառով նրան շնորհավորել: Թե ինչու, մնում է միայն կռահել: Թերթը հավելում է, որ որ Չինաստանում ՀՀ դեսպանը Տ. Սարգսյանի եղբայրն է, ու թերևս նրա շնորհիվ է, որ այդ երկրից Սարգսյանը շնորհավորանք է ստացել: