|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Հեռուստաընկերությունների մեծամասնության եթերից երեկ խնամքով հանվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն այսօր կայանալիք հանրահավաքի մասին, մնացել էր դրան նախորդող բառը՝ ցրվեք: Թվում է, թե հեռուստաընկերությունները չեն լսել Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն այսօր կայանալիք հանահավաքի մասին. ի պատասխան yerkir.am-ի հարցի, թե` հեռուստաեթերից այդպես էլ չհասկացանք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնո՞ւմ է պայքարը, թե՞ լինելու են հանրահավաքներ, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:
«Բնական է, որ իշխանությունը եւ նրա քարոզչամեքենան՝ ի դեմս հեռուստաընկերությունների եւ լրատվական այլ՝ ոչ փոքրաթիվ միջոցների, պետք է շահագրգռված լինեն ժողովրդին ապատեղեկատվություն հաղորդել, բայց հաստատում եմ, որ այսօր` ժամը 17:00-ին, ունենալու ենք հանրահավաք, որը լինելու է բազմամարդ եւ շատ կարեւոր»,- ընդգծեց նա: