կարևոր
3712 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-13 18:03
Քաղաքական

Արցախահայությունը այժմ ենթարկվում է հոգեբանական տեռորի․ Տարոն Ղազարյան

Մենք այժմ գտնվում ենք մի երկրի դեսպանության առջև, որ կարևորագույն դերակատարություն ունի և միջազգային հարաբերություններում, և անհերքելի դերակատարություն ունի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

«Եվս մեկ անգամ մեր դաշնակիցների ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել Արցախում կատարվողի շուրջ։ Սա ադրբեջանաթուրքական տանդեմի հերթական ագրեսիան է, որը ուղղված է էթնիկ զտման ենթարկել Արցախը։ Այն ինչ տեղի է ունեցել մոտավորապես 107 տարի առաջ, մեր հայրենիքի արևմտյան հատվածում, նույն տրամաբանությամբ այս գործողությունները միտված են նույնը կատարելու, կրկնելու արցախահայության նկատմամբ։ Ադրբեջանը ոչ միայն ցանակություն ունի էթնիկ զտում իրականացնելու, այլև մենք խորապես համոզված ենք, որ այս գործողություններով, ագրեսիայով, Ադրբեջանը ցանկություն ունի հայ-ռուսական դարավոր բարեկամության միջև ևս սեպ խրելու»,- ասց նա։

ՀՅԴ-ական գործիչը շեշտեց, որ ակնկալում են, որ մեր ռուս գործընկերները համարժեք գործողություններ կիրականացնեն Ադրբեջանցի ագրեսորների նկատմամբ, և արտաքին աշխարհի հետ Արցախին և արցախահայությանը կապող միակ կապուղին շուտով կվերաբացվի․

«Այլապես Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև։ Արցախահայությունը զրկված է բուժօգնության հնարավորությունից, դեղորայքի և սննդի մատակարարումից։ Արցախահայությունը այժմ ենթարկվում է հոգեբանական տեռորի։ Մենք ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները անպայման, հնարավորինս շուտ, համարժեք գործողություններով բացեն ճանապարհը, և զորակցություն ու շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»,- ասաց նա։